«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարիերան կարող է շարունակել Անգլիայում:
Marca-ն հայտնում է, որ Բեյլի տրանսֆերը «Նյուքասլի» նոր սեփականատերերի գլխավոր նպատակներից մեկն է: Սակայն նշվում է, որ բանակցությունները դեռևս չեն սկսվել:
«Նյուքասլի» ծրագրով, նոր թիմի կառուցման ճանապարհին նրանք կկարողանան 2-3՝ շատ բարձր վարձատրվող ֆուտբոլիստի հրավիրել: Այդ դեպքում Բեյլը կարող է այնպիսի առաջարկ ստանալ, որը կհամապատասխանի «Ռեալում» իր աշխատավարձին (տարեկան 17 մլն եվրո):
«Ռեալը» դեմ չի լինի Բեյլի վաճառքին, իսկ տրանսֆերը դժվար թե գերազանցի 20 մլն եվրոն: Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում ուելսցին «Ռեալի» կազմում Լա Լիգայի 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: