«Ռոման» քննարկում է պաշտպանությունն ուժեղացնելու մի քանի տարբերակ: Ըստ Corriere dello Sport-ի, հռոմեացիները կարող են ձեռք բերել Դեյան Լովրենին («Լիվերպուլ») կամ Ժան-Կլոդ Տոդիբոյին («Բարսելոնա»), եթե Քրիս Սմոլինգը հեռանա թիմից:
Հիշեցնենք, որ 30-ամյա Սմոլինգը 2019/20 մրցաշրջանում, որը ընդհատվել է կորոնավիրուսի պատճառով, խաղում է «Ռոմայի» կազմում վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»: Նա այս մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:
2019/20 մրցաշրջանում 30-ամյա Լովրենը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, նա ունի 1 գոլ և 1 գոլային փոխանցում իր ակտիվում: 20-ամյա Տոդիբոն 2020-ի ձմռանից հանդես է գալիս «Շալկեի» կազմում վարձավճարով: Գելզենկիրխենի թիմի կազմում նա անցկացրել է 7 հանդիպում: