Միլանի «Ինտերը» ֆուտբոլիստները պատրաստվում են դուրս գալ կարանտինից և վերսկսել մարզումները: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան թիմը հավաքվելու է իր բազայում երեքշաբթի: «Ինտերի» բոլոր լեգիոներ ֆուտբոլիստներն արդեն վերադարձել են Իտալիա, իսկ վաղը թիմին կմիանա նաև չիլիացի Ալեքսիս Սանչեսը: