Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան մրցաշարային վերջնական աղյուսակի երեք տարբերակ է դիտարկում։ Առաջնությունը, հիշեցնենք, ժամանակից շուտ ավարտվել է կորոնավիրուսի տարածման պատճառով։
1․ Թիմերը կդասակարգվեն խաղի համար ստացած միավորների միջին քանակով
2․ Թիմերը կդասակարգվեն ներկայիս աղյուսակի համաձայն
3․ Թիմերը կդասակարգվեն՝ առաջին շրջանի աղյուսակի արդյունքների համաձայն
Հատկանշական է՝ այս երեք տարբերակներից յուրաքանչյուրի ընդունման դեպքում չեմպիոն կհռչակվի ՊՍԺ-ը, Չեմպիոնների լիգայի երկրորդ ուղեգիրը կվաստակի «Մարսելը», իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կխաղա «Ռենը»։ Տարբերություններ կան միայն Եվրոպա լիգայի ուղեգրերի ու վտանգավոր գոտու տեղերի հարցում․
1․ Եվրոպա լիգայում կհայտնվեն «Լիլը», «Ռենը» և «Նիցը»։ Աութսայդերների եռյակը կկազմեն «Նիմը», «Ամյենը» և «Տուլուզը»։
2․ Եվրոպա լիգայում կհայտնվեն «Լիլը», «Լիոնը» և «Մոնպելյեն»։ Աութսայդերների եռյակը կկազմեն «Նիմը», «Ամյենը» և «Տուլուզը»։
3․ Եվրոպա լիգայում կհայտնվեն «Լիլը», «Նանտը» և «Ռեյմսը»։ Աութսայդերների եռյակը կկազմեն «Ամյենը», «Նիմը» և «Տուլուզը»։
Les trois options étudiées par la LFP pour déterminer le classement final de la Ligue 1. (RMC Sport) pic.twitter.com/w25PEGucOv
— Actu Foot (@ActuFoot_) April 28, 2020