Իտալական «Միլանը» ցանկանում է ձեռք բերել «ԱԶ Ալկմարի» 19-ամյա հարձակվող Միրոն Բոադուն, տեղեկացնում է Sky Italia-ն:
Միլանյան ակումբը պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել գանացի ֆուտբոլիստի համար:
Հավելենք, որ հարձակվողին իր կազմում է ուզում տեսնել նաև Դոնեցկի «Շախտյորը»: Նիդերլանդների այս առաջնությունում Բոադյուն անցկացրել է 24 հանդիպում և դարձել ՝ 14 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ երիտասարդ հարձակվողին ArmSport-ը անդրադարձել էր Ֆուտբոլային սկաուտ շարքում։