Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոնալդոն նկարահանվել է ինքնամեկուսացման մասին հումորային տեսանյութում։
Չեմպիոնների լիգայի օրհներգի ներքո Ռոնալդոն խոհանոցում վիճակահանություն է անցկացրել՝ օգտագործելով մանդարիններ ու խնձորներ։ Վիճակահանության արդյունքներով՝ բրազիլացին գնացել է սպասք լվանալու։
«Բարդ վիճակահանություն էր»,- գրել է Ռոնալդոն տեսանյութի մեկնաբանությունում, որը տեղադրել էր footballsantander-ի ինստագրամյան էջը։