«Բարսելոնան» կարող է շարունակել խաղացողների աշխատավարձերի կրճատման քաղաքականությունը:
ESPN-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի առաջացրած ֆինանսական ճգնաժամի պատճառով իրավիճակը կայունացնելու համար կատալոնական ակումբը պետք է բյուջեն կրճատի 200 միլիոն եվրոյով:
Այդ պատճառով ակումբը կարող է խաղացողներին խնդրել աշխատավարձերի կրճատման խնդրանքին ընդառաջ գնալ ոչ միայն այս մրցաշրջանի մնացած հատվածում, այլ նաև մյուս մրցաշրջանում:
Այս պահին ակումբի խաղացողները համաձայնել են Լա լիգայի դադարի ընթացքում գնալ աշխատավարձերի 70 տոկոս նվազման: