Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երջանիկ է «Յուվենթուսում» ու մտադիր է ևս մի քանի տարի անցկացնել այնտեղ։ Այս մասին հայտնել է «Նասիոնալ Մադեյրայի» նախագահ Ռուի Ալվեշը։
«Թվում է՝ Ռոնալդուն շատ երջանիկ է «Յուվենթուսում»։ Ես ուզում եմ և հույս ունեմ, որ նա ևս մի քանի տարի կմնա այնտեղ։ Ես ուզում եմ, որ Ռոնալդուն հաղթի Սկուդետոն, Չեմպիոնների լիգան ու «Ոսկե Գնդակը» «բիանկոներիների» հետ միասին։
Հիմա նա սուպեր-մոտիվացված է վճռական։ Մադեյրայի օդը նրան ավելի մեծ ու դրական էներգիա է տալիս հիմա»,-ասել է Ալվեշը Tuttosport-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ որոշ աղբյուրների պնդմամբ՝ Ռոնալդուն ամռանը կարող է հեռանալ «Յուվենթուսից»։