«Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին խոստովանել է, որ ցանկացել է տեղափոխվել «Նապոլի».
«Ես փորձում էի: Անկեղծ, երջանիկ կլինեի այնտեղ: Աղջկաս կդարձնեի ուլտրաս շարժման առաջնորդ, նա նրանց է երկրպագում:
Ես երգում եմ «Բրեշիա», «Բրեշիա», բայց նա, միևնույն է, երկրպագում է «Նապոլիին»: Նա անչափ ուրախացավ, երբ տարա իրեն Սան-Պաոլո, պարզապես ցնցվել էր:
Միշտ հաճելի է այնտեղ խաղալ, չնայած, իմ սուբյեկտիվ կարծիքով, ամենասիրունը «Սան-Սիրոն» է»,-ասել է Բալոտելին: