«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին նկատել են այգում, որտեղ նա մի քանի ֆուտբոլիստի հետ մարզում անցկացնելիս է եղել։ Հայտնի է, որ նրանցից մեկը կիսապաշտպան Տանգի Ն՛Դոմբելեն է եղել։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Նույն այգում նկատվել է լոնդոնյան թիմի ևս երկու խաղացող՝ կիսապաշտպան Ռայան Սեսենյոն ու պաշտպան Դավինսոն Սանչեսը։ Նրանք Մոուրինյուի խմբից առանձին են մարզվելիս եղել։
Անգլիայում կարանտինի կանոնները մարդկանց թույլ են տալիս օրական մեկ անգամ դուրս գալ զբոսանքի կամ բաց տարածության մեջ զբաղվել սպորտով, որի ընթացքում պետք է պահպանել իրարից երկու մետր հեռավորությունը։ «Տոտենհեմի» խաղացողները մի քանի անգամ անտեսել են այդ զգուշացումները։
«Տոտենհեմը» 29 խաղում հավաքել է 41 միավոր ու զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։