Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին: Այս մասին տեղեկացնում է Football Espana-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, պատրաստ է եղել կիսապաշտպանին վաճառել միայն պայմանագրով նախատեսված գումարը վճարելու դեպքում՝ այն է 500 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում 21-ամյա ուրուգվայցին անցկացրել է 32 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը կատարվել է 2017 թվականին, երբ Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ՝ 222 միլիոն եվրոյով: