Թուրինի «Յուվենտուսը» նախատեսում է կրճատել ֆուտբոլիստների և մարզիչների աշխատավարձերը: Այդպիսով, ակումբում հույս ունեն 90 միլիոն եվրո խնայել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը, որը անհնար է դարձնում ֆուտբոլային հանդիպումների անցկացումը, ակումբը համաձայնության է եկել թիմի ֆուտբոլիստների և մարզիչների հետ:
Այսպիսով, նրանց աշխատավարձերը կրճատվելու են: Դա վերաբերելու է ՝ մարտ, ապրիլ մայիս և հունիս ամիսներին:
Այս քայլերը հնարավորություն կտան ակումբին խնայել 90 միլիոն եվրո:
Եթե իրավիճակը փոխվի, կողմերը կքննարկեն աշխատավարձի բարձրացման հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսը համաճարակը ավելի քան 10.000 մարդու կյանք է խլել: