Հունական «Օլիմպիակոսի» և անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը, ով վարակվել էր կորոնավիրուսով, արդեն առողջացել է:
«Շնորհակալություն եմ հայտնում Հունաստանի առողջապահության համակարգի աշխատակիցներին` նրանց ցուցաբերած խնամքի և խորհուրդների համար: Սպիտակ հագուստով այս հերոսները աշխատում են օրական 24 ժամ և պահպանում մեր առողջությունը», — Մարինակիսի խոսքերն է մեջբերում «Օլիմպիակոսի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հույն գործարարը կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնել էր 2 շաբաթ առաջ: