Թուրինի «Յուվենտուսը» կերկարաձգի գործող պայմանագիրը դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ 42-ամյա դարպասապահը համաձայնել է նոր պայմանագիր կնքել: Այն ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնն անցկացրել է 11 հանդիպում: