«Զենիթի» ֆիզիոթերապևտ Ֆելիքս Լեդեսման համեմատել է աշխատանքային պայմանները Մադրիդում և Սանկտ Պետերբուրգում:
«Միանշանակ, «Զենիթի» մակարդակը ցածր չէ: Մոտավորապես նույն պայմաններն են: Այո, Մադրիդում գտնվող «Վալդեբեբաս» նոր մարզաբազան ավելի հարմարեցված է ժամանակակից ֆուտբոլի պայմաններին: Բայց իր մարզաբազայից «Զենիթին» հաստատ ամաչել պետք չէ: Պայմանները Սանկտ Պետերբուրգում ավելի լավն են, քան Լա լիգայի գրեթե բոլոր ակումբներում և Պրեմիեր լիգայի ակումբների մեծ մասում: «Զենիթը» ամեն ինչ ունի արդյուավետ աշխատելու համար», — մեջբերում է Լեդեսմային Sport24-ը:
«Զենիթի» ֆիզիոթերապևտ Ֆելիքս Լեդեսման նախկինում աշխատել է «Լիվերպուլի» և «Ռեալի» հիմնական կազմերի հետ: