«Վերոնայի» պաշտպան Մարաշ Կումբուլան գտնվում է Եվրոպայի մի շարք գրանդ ակումբների հետաքրքրությունների ոլորտում:
«Ինտերը», «Նապոլին», «Յուվենտուսը», «Բավարիան», «Բորուսիան Դ»-ն, «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են ձեռք բերել 20-ամյա ալբանացի ֆուտբոլիստին, հայտնում է passioneinter-ը:
Աղբյուրի համաձայն, Վերոնան ներկայացնող ակումբը ֆուտբոլիստի համար նվազագույն գին է սահմանել՝ 25 միլիոն եվրո: Նրան ձեռ բերելու հիմնական ֆավորիտները «Նապոլին» և «Յուվենտուսն» են։