Միջազգային Օլիմպիական կոմիտեն կոչ է արել դադարեցնել շշուկներն այն մասին, թե իբր Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվելու են կորոնավիրուսի տարածման պատճառով։
«Միջազգային Օլիմպիական կոմիտեն դեռևս պարտավորված է անցկացնել Օլիմպիական խաղերը Տոկիոյում 2020 թվականին։ Մինչ խաղերի մեկնարկը դեռ չորս ամիս ժամանակ կա։ Դեռևս չկա անհրաժեշտություն ռադիկալ որոշում կայացնելու համար։ Խաղերը հետաձգելու վերաբերյալ բոլոր շահարկումները անարդյունավետ են»,-ասված է ՄՕԿ-ի պաշտոնական կայքի հայտարարությունում։
Այսօր՝ մարտի 17-ին, արդեն հայտարարվեց ամառային մեկ այլ մեծ միջոցառման՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետաձգման մասին։ Այն կանցկացվի 2021 թվականին։