Գերմանացի մասնագետ Ռոջեր Շմիդտը գլխավորեց ՊՍՎ-ն, հաղորդում է նիդեռլանդական ակումբի կայքը:
Շմիդտը իր պարտականություններին կանցնի հաջորդ մրցաշրջանից: Պայմանագիրը գործելու է մինչև 2022 թվականը:
52-ամյա մասնագետը այդ պաշտոնում փոխարինելու է Էռնեստ Ֆաբերին, ով ժամանակավորապես կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները:
Նշվում է, որ Ֆաբերը կշարունակի աշխատել ՊՍԺ-ի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ Շմիդտը նախկինում մարզել է «ՌԲ Լայպցիգը» և «Բայերը»: