Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Բարսելոնայի» և «Նապոլիի» միջև կանցկացվի առանց հանդիսականների (1-1․ առաջին հանդիպում) `կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այդ մասին հայտնում է Goal-ը։
Ըստ կատալոնական L’Esportiu հրապարակման, Կատալոնիայի սպորտի և առողջապահության նախարարները կողմ են խաղը դատարկ տրիբունաներում անցկացնելու որոշմանը:
Իտալիան կորոնավիրուսի տարածման համար աշխարհում երկրորդ ամենամեծ բռնկում ունեցող երկիրն է: Երկրում գրեթե 7,5 հազար մարդ հիվանդացել է: Իսպանիայում ներկայումս վարակված է 700-ից քիչ մարդ:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի ՊՍԺ- Դորտմունդի «Բորուսիա» և «Վալենսիա»- «Ատալանտա» հանդիպումները ևս կանցնեն առանց հանդիսականների։
Փարիզյան ակումբը ՉԼ-ի 1/8-րդ փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։ ՊՍԺ- Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,77 գործակցով, «Բորուսիայի» հաղթանակը ՝ 4,15, իսկ ոչ ոքին՝ 4,3։