ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված է թիմի մարզչի պաշտոնում հրավիրելու Սիմոնե Ինձագիին, ով այժմ «Լացիոյի» գլխավոր մարզիչն է: Բացի այդ, փարիզեցիները մտադիր են ձեռք բերել հռոմեական ակումբի կիսապաշտպաններ Սերգեյ Միլենկովիչ-Սավիչին և Ադամ Մարուշիչին, հայտնում է L’Equipe-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ՊՍԺ-ի կազմը կարող է համալրել նաև «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան, ում ծառայություններով նաև հետաքրքված են նաև «Չելսին» և «Բարսելոնան»։