Քրիս Սմոլինգը բավականին հաջողությամբ հարմարվել է «Ռոմային» և պաշտպանի ընտանիքը նույնպես բնակություն հաստատել է Հռոմում:
«Ես ավելի շատ ուրախ եմ մրցաշրջանի առաջին կեսից: Ես սովորում եմ իտալական ոճը, մարտավարությունը և ավելին: Ես զգում եմ, որ բարելավվում եմ:
«Իմ ընտանիքը բնակություն հաստատեց Հռոմում, ես սովորում եմ լեզուն և վայելում եմ մշակույթը. Սա է այն, ինչ ինձ պետք է: Իմ ընտանիքին ու ինձ դուր է գալիս այստեղ», — Քրիս Սմոլինգը խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Ռոման» ցանկանում է վարձակալությունից հետո ամբողջությամբ ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդից» պաշտպանի տրանսֆերը: