«Լոռի» ՖԱ-ն եւ լեհ դարպասապահ Դաննի Էլ-Հագեն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է «Լոռիի» մամուլի ծառայությունը։
«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Էլ-Հագեին կատարած աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի համար եւ հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Լոռի» էր տեղափոխվել «Հերնոսանդ» ակումբից: Նա հանդես է եկել նաև լիբանանյան «Էլ-Ահլի», «Էլ-Ահեդ» ֆուտբոլային ակումբներում: