Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրոն կարող է տեղափոխվել «Ասթոն Վիլա», հաղորդում է Sky Sports-ը:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը այլևս չի վստահում 32-ամյա ֆուտբոլիստին և ցանկանում է հրաժարվել նրա ծառայություններից:
Ակումբը արդեն գնել է Հակիմ Զիեշին, ով պետք է այդ դիրքում փոխարինի Պեդրոյին:
«Ասթոն Վիլայի» ղեկավարությունը պատրաստվում է բանակցություններ սկսել իսպանացի ֆուտբոլիստի գործակալների հետ: Նշվում է, որ ակումբը 14 միլիոն եվրո է պատրաստ վճարել այդ տրանսֆերի համար:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Պեդրոն մասնակցել է 7 հանդիպման: