Ըստ Il Tempo-ի, հռոմեական ակումբը, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, նախատեսում է դադարեցնել պայմանագիրը 30-ամյա արգենտինացի Խավիեր Պատորեի հետ:
«Ռոման» ցանկանում է կրճատել ֆինանսական կորուստները՝ թեթևացնելով աշխատավարձերի համար նախատեսված բյուջեն, հետևաբար, պատրաստ է նման քայլի դիմել և առաջինը այս ցուցակում Պաստորեն է, ով տարեկան 2,6 միլիոն եվրո է վաստակում ակումբում:
Այս մրցաշրջանում Ա Սերիայում Պաստորեն 9 խաղ է անցկացրել «Ռոմայի» կազմում: