ՈՒԵՖԱ-ն հայտարարել է երկրապագուների կողմից՝ Եվրո-2020-ի տոմսեր ձեռք բերելու հետ կապված ռեկորդային պահանջարկի մասին։ ՈՒԵՖԱ-ն ստացել է 28.3 միլիոն տոմսերի հայտ, ինչը երկու անգամ ավելին է, քան Եվրո-2016-ից առաջ, որը տեղի էր ունեցել Ֆրանսիայում:
2020 թվականի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 12-ը եվրոպական 12 երկրներում: