Հայաստանի Մ15 և Մ17 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանը յուրահատուկ ֆլեշմոբ է սկսել ֆեյսբուքում` ի աջակցություն չինացի երեխաների, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարողանում տանից դուրս գալ ու հաճախել մարզումների:
Դանիելյանը տեսանյութ է պատրաստել` խորհուրդներ տալով չինացի երեխաներին, թե ինչպես մարզվել տան պայմաններում ու ինչ վարժություններ կատարել:
Չինացի երեխաներն արդեն արձագանքել են Դանիելյանի նախաձեռնությանը ու ցուցադրել` ինչպես են կատարում նրա խորհուրդներն ու վարժությունները.
Դանիելյանի նախաձեռնությանը նաև հայ ֆուտբոլիստներ են միացել: «Փյունիկի» 20-ամյա ֆուտբոլիստ Պերճ Պողիկյանը ևս տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքի իր էջում ու մի քանի վարժություն ներկայացրել, որոնք երեխաները կարող են կատարել տան պայմաններում.
Երեխաների արձագանքը չի ուշացել. նրանք շնորհակալություն են հայտնել Պերճին ու կատարել նրա վարժությունները.
Արամ Դանիելյանի #lets_play_at_home ( Եկեք խաղանք տանը) նախաձեռնությանն օրեցօր ավելի ու ավելի շատ խաղացողներ են միանում Հայաստանից: