Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Նապոլիի» ֆուտբոլիստները հաղթեցին «Սամպդորիային»: Ջենովայում խաղն ավարտվեց 2:4 հաշվով ՝ հօգուտ Ջենարո Գատուզոյի թիմի:
Հաղթողների կազմում գոլեր հեղինակեցին Արկադիուս Միլիկը, Էլիֆ Էլմասը, Դիեգո Դեմմեն և Դրիս Մերտենսը: Տանտերերից գոլեր խփեցին Ֆաբիո Կվալյարելան և Մանոլո Գաբիադինին:
«Նապոլին» վաստակեց 30 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցվնու է 9-րդ տեղը: «Սամպդորիան» 20 միավորով 16-րդ տեղում է: