«Բարսելոնան» հայտարարեց «Բրագայի» հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուի տեղափոխության մասին: 20-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանը կավարտի Պորտուգալիայի առաջնությունում ու հուլիսի 1-ին կմիանա կատալոնական թիմին:
Գործարքի արժեքը 31 մլն եվրո է կազմել:
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը, իսկ պայմանագրում նշված հրաժարագինը 500 մլն եվրո է կազմում:
Տրինկաուի վաճառքը ռեկորդային է դարձել պորտուգալական ակումբի պատմության մեջ:
🔜 Francisco Trincão
— FC Barcelona (@FCBarcelona) January 31, 2020
Agreement with @SCBragaOficial for Trincão transfer; he'll join FC Barcelona on 1 July 2020.
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բրագա» է տեղափոխվում կապտանռնագույնների հարձակվող Աբել Ռուիսը: Պորտուգալական կողմի որոշմամբ այս գործարքները միմյանց հետ կապ չունեն:
Մամուլում Տրինկաուին հաճախ «նոր Կրիշտիանու» են անվանում: