«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժադսոն Ֆերնանդեշը կարիերան կշարունակի «Տոտենհեմում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Լոնդոնյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի հետ 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել: «Տոտենհեմը» կունենա նաև ամբողջական տրանսֆերը գնալու իրավունք:
Ավելի վաղ տեղեկություն կար այն մասին, որ անգլիական ակումբը 60 միլիոն եվրոյով ձեռք կբերի ֆուտբոլիստին:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Ֆերնանդեշը 7 հանդիպման է մասնակցել: