«Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ասթոն Վիլա»։
Ինչպես հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, վարձակալությունը նախատեսված է կես տարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա Ռեյնան «ռոսոներիների» կազմում ընդամենը մեկ հանդիպման է մասնակցել։