Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի «Կալյարիի» դեմ խաղում (4-0) հեթ-տրիկ է գրանցել։
Նրա համար սա առաջին հեթ-տրիկն էր իտալական Ա սերիայում։ Այսպիսով, Իտալիայի առաջնությունը դարձավ 10-րդ մրցաշարը, որտեղ Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցում։
Կրիշտիանուն հեթ-տրիկ է գրանցել Իտալիայի Ա սերիայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում, Լա լիգայում, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրոյի որակավորման փուլում, աշխարհի առաջնության որակավորման փուլում, Իսպանիայի գավաթում, Ազգերի լիգայում և Չեմպիոնների լիգայում։
Հավելենք, որ սա Ռոնալդուի 56-րդ հեթ-տրիկն էր կարիերայում։