Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 16-րդ տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖի-ի պաշտոնական կայքէջը:
Նոյեմբերի 27-ի գիշերը տեղացած առատ ձյան հետևանքով անհնար է դարձել Գյումրու Քաղաքային մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման անցկացումը։
Այդ պատճառով «Շիրակ-2»-«Տորպեդո» հանդիպումը կկայանա Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15։00-ին։