«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Գարի Նևիլը կարծում է, որ «կարմիր սատանաները» պետք է զգալիորեն թարմացնեն իրենց կազմը:
«Նրանց պետք է հարձակվող, երկու կիսապաշտպան և ձախ պաշտպան: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ակումբին անհրաժեշտ է 5-6 նոր խաղացողներ գնել»:
Նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի պլանների մասին: