Ալեքսանդր Գրիգորյանը, որը նոյեմբերին կարող էր գլխավորել Հայաստանի հավաքականը, պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումով իր թեկնածությունից հրաժարվելը շատ ցավալի էր։
«Հայաստանի հավաքականի մասին չէի ցանկանա մեկնաբանել հասկանալի պատճառներով։ Ես ոչ մի տեղ դա չեմ քննարկել։ Ափսոսանք բառն այնքան էլ հարմար չէ: Պետք է ափսոսանք բառը բազմապատկել մի քանի անգամ և քառակուսի բարձրացնել: Մոտ ժամանակներս կտեսնենք, թե որքանով է ճիշտ որոշում կայացրել ֆեդերացիան» , — ասել է Գրիգորյանը РИА Новости -ին։