Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Մյունխենյան ակումբը պաշտոնապես հայտարարել է մասնագետի հետ պայմանագրի խզման վերաբերյալ փոխադարձ համաձայնությամբ։
Շաբաթ Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» 1-5 հաշվով պարտվել էր «Այնտրախտին»։ Ներկա պահին «կարմիրները» 4-րդն են մրցաշարային աղյուսակում զբաղեցրած 18 միավորով։ Գերմանիայի առաջնությունում 10 տուր է անցել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» հետաքրքրված է Մասիմիլիանո Ալեգրիի ծառայություններով։