Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Փարիզի Մասթերս-1000 մրցաշարի եզրափակիչ զուգախաղում: Կիսաեզրափակչում Խաչանովն ու Ռուբլովը պարտության են մատնել Իվան Դոդիգ (Խորվաթիա)/Ֆիլիպ Պոլաշեկ (Սլովակիա) զույգին 7:6 (9:7), 0:6, 11:9 հաշվով:
Փարիզում ընթացող մրցաշարի եզրափակչում Խաչանով/Ռուբլյով զույգը կմրցի ֆրանսիական Նիկոլյա Մայու/Պյեր-Յուգ Էրբեր զույգի հետ:
Հիշեցնենք՝ 2018 թվականին Խաչանովը հաղթել էր Փարիզի «Մասթերսի» մենախաղում: