Ֆուտբոլի Անգլիայի 13-րդ տուրի շրջանակում «Արսենալն» ընդունել էր «Սաութհեմփթոնին»։
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ 18-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց «Արսենալի» նախկին խաղացող Տեո Ուոլկոտը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին, հաշիվը հավասարեցրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։