Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները: Անգլիական ակումբը կմրցի ՌԲ Լայպցիգի հետ:
«Գերմանական բոլոր թիմերն էլ որակյալ ֆուտբոլ են ցուցադրում: Ես հետևում եմ Բունդեսլիգային և կարող եմ ասել, որ մեզ հեշտ հանդիպումներ չեն սպասվում:
Մենք վստահ ենք մեր ուժերին: Կփորձենք կրկնել նախորդ տարվա արդյունքը»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։