Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենտուսն» ու «Միլանը»: Այս մասին գրում է Calciomercato-ն:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Իսկոյի շուկայական արժեքը 20 մլն եվրո է:
Իսկոն «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից: