Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Վեսթ Բրոմվիչին»։
Պեպ Գվարդիոլայի սաները երկրորդ խաղում անընդմեջ ոչ-ոքի խաղացին՝ կորցնելով կարևոր միավորներ։ Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Իլկայ Գյուդողանը։
Առաջին կեսի վերջում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Ռուբեն Դիաշը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Ման Սիթին» միավորների քանակը հասցնում է 20-ի ու 6-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վեսթ Բրոմվիչը» միավորների քանակը հասցնում է 7-ի ու 19-րդ տեղում է։