«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան կարծում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հումորի զգացումով կանդրադառնա իր պաստառին, որը տեղադրվել է Մադրիդում։
«Ես վստահ եմ, որ նա դա ընդունելու է սպորտային վարպետությամբ։ Մենք միշտ սրտանց հարաբերություններ ենք ունեցել, որը եղել է ինստիտուցիոնալ հարմոնիայի վրա։
Անգամ նման բաները կարող են ընդունվել հումորի զգացումով։
Սա մեր ոճին բնորոշ բան է, որպեսզի վերականգնենք «Բարսելոնայի» երկրպագուների հպարտությունը»,-Լապորտայի խոսքն է մեջբերում Marca-ն։