Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի ցուցադրած ֆուտբոլի մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Իմ սիրելի ակումբն այնպիսի վատ վիճակում է, որ բառեր չեմ կարողանում գտնել այս ամենը նկարագրելու համար:
Պարզ է, որ շատ գործոններ են ազդում թիմի խաղի վրա, սակայն, ղեկավար կազմի տկարամտությունն ինձ ապշեցնում է:
«Բարսելոնան» չի կարող նման ցածրակարգ ֆուտբոլ ցուցադրել»,-ասել է Լապորտան:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի նոր նախագահի անունը պարզ կդառնա 2021 թվականին: