Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոն, երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Globo Esporte:
Նշվում է, որ Լուշեմբուրգուն հոսպիտալացվել է: 68-ամյա մասնագետը ինքն է դիմել բժիշկների օգնությանը ՝ նկատելով վարակի ախտանիշներ:
Հիշեցնենք, որ Լուշեմբուրգոն հուլիսին արդեն վարակվել էր կորոնավիրուսով:
Հավելենք, որ բրազիլացին 2004-05 թվականներին մարզել է «Ռեալը», իսկ 1998-2000 թվականներին ՝ Բրազիլիայի հավաքականը: