Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի մասին, տեղեկացնում է Tuttosport-ը:
«Մանկության տարիներին հետևել եմ Մեսսիի խաղին և հիացել նրանով: Նա այնպիսի գոլերի հեղինակ է դառնում, որ պարզապես ապշել կարելի է:
Վնասվածքիս մասին կարող եմ ասել, որ շուտով շարք կվերադառնամ»,- ասել է Ֆատին:
Հիշեցնենք, որ Ֆատին կատալոնական ակումբի ամենաերիտասարդ գոլ խփած ֆուտբոլիստն է: