Ա Սերիայի «Սամպդորիայի» դեմ խաղից հետո (2-1) «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է թիմի ֆուտբոլիստ Անդրեա Պետանյայի արարքի մասին, որը հաղթական գոլից հետո մոտեցել էր պահեստայինների նստարանին ու գրկել մարզչին:
«Կարծում եմ՝ երբեմն խաղացողները սիրում են ինձ, իսկ երբեմն էլ, հավանաբար, առավոտյան առաջին բանը, որ անում են, վերցնում են լուսանկարս ու թքում դրա վրա:
Ես խաղացող եմ եղել, չեմ նեղանում ու հիշաչարություն չեմ պահում, կարծում եմ՝ նրանք դա գնահատում են: Ես չեմ ստում նրանց ու իմ մեջ չեմ պահում, ես ճիշտն եմ ասում»,- իտալացու խոսքերն է փոխանցում Football Italia-ն: