Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Ռոստովը» հյուրընկալվել էր «Ախմատին»։
Հյուրերը մրցակցի նկատմամբ առավելության հասան նվազագույն հաշվով։ Միակ գնդակը 82-րդ րոպեին խփեց Ռոման Տուգարևը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հյուրերի մեկնարկային կազմում էր։ Նա փոխարինվեց 64-րդ րոպեին։
«Ռոստովը» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնոււմ է 32-ի ու բարձրանում է 4-րդ հորիզոնական։