Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Քրիսթալ Փելասը» հյուրընկալել էր առաջատար «Տոտենհեմին»։
Խաղի հաշիվը բացվեց 23-րդ րոպեին։ «Խթաններին» առաջ մղեց Հարի Քեյնը։ «Տոտենհեմը» հաղթական հաշիվը կարողացավ պահել մինչև 81-րդ րոպեն։ Ջեֆրեյ Շլուպը խաղավերջում կարողացավ գրավել մրցակցի դարպասն ու ոչ-ոքի կորզել։ Այսպիսով, խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
«Տոտենհեմը» վաստակած միավորների քանակը հասցնում է 25-ի ու միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Լոնդոնյան թիմին հաղթանակի դեպքում կարող է շրջանցել «Լիվերպուլը»։ «Քրիսթալ Փելասը» 17 միավորով 11-րդն է։