Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Ունիոնին» ու ոչ-ոքի ավարտեց հանդիպումը։
Հանդիպման արդեն 4-րդ րոպեին բեռլինյան թիմի կազմում հաշիվը բացեց Պրոմելը։ Մյունխենցիներից 63 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար․ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։
«Բավարիան» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ունիոնը» 17 միավորով 6-րդ տեղում է։ունիոն