Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կրճատել է «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի որակազրկման չափը ՝ այն հասցնելով մեկ հանդիպման, տեղեկացնում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ «Բենևենտոյի» դեմ խաղում (1-1), նա վիրավորել էր հանդիպման մրցավարին և հեռացվել խաղադաշտից: Դրանից հետո թուրինյան ակումբը բողոքարկել էր այդ որոշումը:
Այսպիսով, Մորատան կարող է մասնակցել դեկտեմբերի 13-ին կայանալիք «Ջենոայի» դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ իսպանացին Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման և դարձել է 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: