Ֆինլանդիայում կայանալիք դահուկային սպորտի վարկանիշային միջազգային մրցաշարը հետաձգվել է Covid-19-ի պատճառով: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
«Դեկտեմբերի 5-ից Ֆինլանդիայում պետք է կայանար միջազգային մրցաշար, որը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:
Մինչ այդ նոյեմբերի վերջին Ֆինալդիայում կայացավ Աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանը նույնպես պետք է մասնակցեր, սակայն վիզաների հետ կապված խնդիրներ եղան:
Իսկ մինչ այդ կրկին նոյեմբեր ամսին հավաքականը ուսումնամարզական հավաք էր անցկացնում Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում, որտեղից պետք է մեկներ Ֆինլանդիա՝ Աշխարհի գավաթին, բայց վերոնշյալ խնդրի պատճառով թիմը 4 օր մնաց Մոսկվայում և ուշացավ Գավաթի խաղարկությունից»,- ասաց Սարգսյանը:
Հետաձգված մրցաշարը կկայանա դեկտեմբերի 20-ից:
Գագիկ Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ շուտով: